Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

Հասարակություն
maraxux

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արթիկի, Աշոցքի,  Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Գորիս – Սիսիան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է: Մասիսի,  Արտաշատի, Եղվարդի և Աբովյանի  տարածաշրջանների ճանապարհներին   մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80 մ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն