Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ ռումբի մասին. հոգեբուժարանից տարհանում է իրականացվել

Հասարակություն
2_Avan_Hogebujakan_Klinika_2-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է տեղադրված։ ՀՀ ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ Դավիթ Գրիգորյանի տեղեկացմամբ, հոգեբուժարանի տարածք 2 մարտական հաշվարկ է տեղափոխվել։ Տարածքում աշխատում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ականազերծման բաժնի աշխատակիցները, ոստիկանության, շտապ օգնության աշխատակիցները։ «Նման դեպքերում առաջին հերթին տարհանում է իրականացվում։ Եթե չեմ սխալվում,  այդ հոգեբուժարանում մենք նախկինում էլի նման ահազանգ ունեցել ենք։ Ավտոբուսներով հիվանդների տարհանելուց հետո, շների եւ համապատասխան սարքավորումների օգնությամբ կատարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Դավիթ Գրիգորյանը։ ԱԻՆ-ն ավելի ուշ հայտնեց, որ տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: