Նարկոլոգիականի շահառուներն այս առավոտ նախաճաշ չեն ստացել (տեսանյութ)
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի»-ի շահառուներն այսօր առավոտյան նախաճաշ չեն ստացել: Կլինիկայի տնօրենի հավաստմամբ՝ պատճառը տեխնիկական է: Սնունդ մատակարարող ընկերությունը փոխվել է, հին մատակարարի պայմանագիրը լրացել է, իսկ նորը դեռ չի հաստատվել. «Այսօր առավոտ չեն ստացել, մենք բանակցել ենք տարբեր կազմակերպությունների հետ ու ժամը երկուսին կստանան»,- ասում է «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի»-ի Պետրոս Սեմերջյանը: Մինչեւ նոր մատակարարի հաստատվելը՝ կենտրոնը պետք է սնունդ պատվիրի իր միջոցներով: «Այսօր առավոտյան սնունդ չեն ստացել, որովհետեւ ում հետ մենք պայմանավորվել ենք, ասել են՝ չենք հասցնի սնունդ բերենք»,- ավելացնում է նա: Մինչեւ այդ, կենտրոնում գտնվողները առավոտյան կերել են իրենց ունեցած սնունդը: Սակայն ոչ բոլորն են սենյակում սնունդ ունեցել։ «Իմ երեխեն բերումա, Չարենցավանից է, բայց Մարտունիից ունենք, Ալավերդիից ունենք, իրանց չեն կարողանում բերեն»,-ասում է կլինիկայի շահառու Ազնիվ Թորոսյանը: «Հայաստանի բոլոր հիվանդանոցներում, երբ մարդիկ գնում-պառկում են, իրենց հետ սնունդ են տանում եւ ուտում են, ոչ մի հիվանդանոց էլ չի տալիս ուտելիք»,- որպես արդարացում նշում է տնօրենը: Մանրամասները՝ տեսանյութում