Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 րոպե՝ թոշակառուի կամ նպաստառուի տեղեկանքի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
socap

2017 թ-ից  Սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում գործում է տեղեկանքների տրամադրման պարզեցման համակարգ: Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին, ինչպես նաեւ կենսաթոշակի կամ նպաստի չափի մասին տեղեկանքի համար ՀՀ քաղաքացիները, երկքաղաքացիները եւ օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին կամ կենտրոնական գրասենյակ։ Համակարգի ներդրման դեպքում այլեւս անհրաժեշտություն չի լինի այցելել Ազգային արխիվ եւ փաստաթղթեր հավաքել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով, անցած տարի շուրջ վաթսուն հազար քաղաքացի նման փաստաթղթի անհրաժեշտություն է ունեցել եւ դրանք տրամադրվել են մեկ շաբաթում: Այս պարագայում քաղաքացին տասնհինգ րոպեում կարող է ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկանքը։ «Սա բացի քաղաքացիների կյանքը հեշտացնելուց, ունենալու է հակակոռուպցիոն նշանակություն: Քանի որ կարծում եմ, որ որեւէ որոշման կայացում, որը ունի հայեցողական նշանակություն, եւ քաղաքացին տեղյակ չէ, թե ինչ ընթացակարգով եւ ժամանակահատվածում է տրամադրվում այս կամ այն փաստաթուղթը, եւ իրենց տվյալ փաստաթուղթը շտապ է  անհրաժեշտ, ապա այս իրավիճակում գոյություն ունեն կոռուպցիոն ռիսկեր: Այս համակարգի ներդրմամբ տեղեկանքները պետք է տրամադրվեն տասնհինգ րոպեում, իսկ կոռուպցիոն ռիսկերը կնվազեցվեն»,-ասաց նախարարը: