Դիմակներ. Հայկ Նահապետից մինչեւ Սասնա ծռեր (տեսանյութ)
Հայկ Նահապետից՝ մինչեւ Սասնա ծուռ Պավել Մանուկյան: Կավակերտ դիմակները ներկայացված են խեցեգործ Լիլի Կարապետյանի պատկերացմամբ ու ձեռագրով: «Շիտակ սարերի ծուռ հերոսները» հավաքածուն Նարեկացի արվեստի միությունում ցուցադրված է միայն մասամբ՝ տարածքի փոքր լինելու պատճառով: Իրականում դիմակները 47-ն են ու ներգրավում են Հայաստանի բոլոր դարաշրջանները: Հայ արքաների, հայդուկների, Արցախյան ազատամարտի ու ապրիլյան պատերազմի հերոսների կողքին Լիլին քանդակել է նաեւ «Սասնա ծռերի» անդամներին: Յուրաքանչյուր դիմակը կերտելու համար Լիլին ընդամենը 10 րոպե է ունեցել, որպեսզի նյութը ժամանակից շուտ չչորանա: Պատկերը ճիշտ ստանալու համար հեղինակը նախապես երկար պատրաստվել է: Հերոսների հայտնի խոսքերն ու նրանց անունը Լիլին հատուկ դիմակի ներսի կողմում է գրել, որպեսզի արվեստասերը ոչ միայն տեսնի այլեւ շփվի գործի հետ: Շիտակ սարերի ծուռ հերոսների դիմակները Նարեկացի արվեստի միությունում կմնան մինչեւ փոտրվարի 5-ը։ Ավելին՝ տեսանյութով