Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիլքարի դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. ահազանգ

Հասարակություն
unnamed

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»: Պատշաճ ձևով լուծված չէ նաև դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է: Այդուհանդերձ, Բ. Սարգսյանի պնդմամբ, դպրոցում ապահովված չէ անհրաժեշտ ջերմաստիճան, ինչն անհնար է դարձնում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և քայքայում աշակերտների առողջությունը: Մանրամասներն՝ այստեղ