Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 11 պատահար

Հասարակություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 6, խարդախության 7 և հարկերից խուսափելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն