Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի հանձնարարականով այցելել են «Նուբարաշեն»

Քաղաքականություն
a4e1b54b722a9df304f700ec12bd6635

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար: Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: Այս մասին հայտնում է  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Ա1+»-ը վերջին օրերին անդրադարձել է «Նուբարաշեն»-ում տեղի ունեցող դեպքերին, ըստ որոնց՝ դատապարտյալներն ինքնավնասումներ են իրականացրել՝ իմանալով, որ իրենց տեղափոխում են առավել վատ պայմաններով խցեր։ Ըստ ահազանգերի՝ դատապարտյալների նկատմամբ նաև բռնություններ են կիրառվել աշխատակիցների կողմից։ Կարդալ այստեղ, այստեղ։