Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երդմնակալության օրը Վաշինգտոնում կանցկացվեն մասսայական բողոքի ցույցեր

Քաղաքականություն
62C8E128-9295-4611-8292-C0B7661E3C91_cx0_cy2_cw0_w987_r1_s_r1

Ամերիկկայի ձայն Դոնալդ Թրամփի նախագահական երդման արարողության նախօրեին Վաշինգտոնը վերածվելու է վիրտուալ մի ամրոցի: Շուրջ քառորդ միլիոն ցուցարարներ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել հանրապետական թեկնածուի երդման արարողությանը զուգահեռ: Ոստիկանության տվյալների համաձայն շուրջ 900 հազար մարդ կմասնակցի երդման արարողությանը, որոնց թվում են ինչպես Թրամփի աջակիցներն, այնպես էլ ընդդիմադիրները: Միջոցառումները ներառում են ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ երդման արարողությունն ու Սպիտակ Տան շրջակայքի փողոցներով անցնող շքերթը: Ցուցարարներից շատերը դժգոհ են Թրամփի արած հայտարարություններից՝ կապված կանանց, մահմեդականների, Օբամաքեերի չեղյալ հայտարարլու և ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցման վերաբերյալ: Թրամփի կողմնակիցներն աջակցում են նրան հաջողակ գործարար և հեռուստատեսային աստղ լինելու համար՝ որպես առավելություն ընդգծելով նրա՝ ավանդական քաղաքական համակարգից դուրս լինելը: Հեռացող վարչակազմի ազգային անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնը ասել է, որ ոստիկանությունը կբաժանի Թրամփի կողմնակիցների ու ընդդիմադիրների խմբերը՝ բախումներից խուսափելու համար: «Մտահոգությունն այն է, որ կլինեն թրամփամետ և հակադիր խմբեր, որոնք կարող են բախվել, եթե գտնվեն նույն տարածքում»,- ասել է Ջոնսոնը MSNBC-ին տված հարցազրույցում: 28 հազար անվտանգության աշխատակիցներ այդ օրը կապահովեն անվտանգությունը Վաշինգտոնի կենտրոնում շուրջ 8 քառակուսի կմ. տարածության վրա՝ տեղադրելով ճանապարհը փակող ցանկապատեր, բարիկադներ կամ բեռնատարներ: Շուրջ 270 հազար ցուցարարներ, ըստ բողոքի ցույցի կազմակերպիչների, կբաժանվեն 30 խմբերի: Թրամփի կողմնակիցները ևս կստանան երթ անցկացնելու իրավունք նախքան երդման արարողության սկիզբը: Disrupt J20 անունով ցուցարար խումբը խոստանում է ցույցեր անցկացնել բոլոր 12 ստուգման կետերում և փակել ճանապարհը դեպի միջոցառումների վայր: Բողոքի ցույցեր այլ վայրերում Այս պահին ամենամեծ բողոքի ցույցը կանանց երթն է՝ նախատեսված շաբաթ օրը Վաշինգտոնում: Նախնական տեղեկության համաձայն մասնակիցների թիվը կհասնի 250 հազարի: Կանանց երթեր նախատեսվում են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում ու աշխարհի տարբեր անկյուններում: Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույց նախատեսվում է չորեքշաբթի օրը Նյու Յորքում, որին կմասնակցեն նաև քաղաքապետ Բիլ դե Բլասիոն, ռեժիսոր Մայքլ Մուրն ու դերասան Ալեք Բոլդվինը, ով ընդօրինակում է Թրամփին «Saturday Night Live» հեռուստաշոուի եթերում: Վաշինգտոնում կայանալիք ցույցերից է նաև մարիխուանայի օրինականացման կողմնակիցների բողոքի ցույցն ընդդեմ Թրամփի որոշման՝ գլխավոր դատախազի պաշտոնում Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեշենսին նշանակելու վերաբերյալ: Վերջինս հայտնի է որպես մարիխուանայի օրինականացման քննադատ: Ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուշամը ասել է, որ ոստիկանները պատրաստ են մասսայական ձերբակալություններ իրականացնել անհրաժեշտության դեպքում, սակայն հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա: «Եթե ձերբակալություններ իրականացնենք, ապա ամեն ինչ կընթանա արագացված կարգով»,- ասել է ոստիկանության ղեկավարը: Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը խոստացել են ապահովել ցուցարարների խոսքի և հավաքների ազատության սահմանադրական իրավունքը: Նախագահ Օբամայի առաջին երդման արարողությանը մասնակցել էր 2 մլն մարդ, իսկ երկրորդ երդմնակալությանը՝ շուրջ 1 միլիոն: Սպասվում է, որ այս տարի մասնակիցների թիվը չի հասնի մեկ միլիոնի: Երդմանկալությանը հաջորդող շքերթը կանցնի Փենսիլվանիայի պողոտայով՝ Trump International Hotel հյուրանոցի կողքով: Հյուրանոցն այժմ շրջապատված է անվտանգության ուժերով: Երդման արարողության վերջում նախագահ Թրամփը կայցելի Վաշինգտոնի ազգային Մայր Տաճար՝ հոգևոր արարողությանը մասնակցելու համար: Մայր Տաճարից տեղեկացրել են, որ տեղի երգչախումբը կերգի «God Bless America»-ն երդմնակալության ընթացքում: