Տնօրհնեք Նյու Յորքի հայկական վարժարանում
«Ամեն տարի ավանդույթ է դարձել, երբ մեր վարժարան է ժամանում ԱՄՆ-ի արևելյան շրջանի, Էջմիածնական թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որը գալիս է օրհնելու, որպես հայ ուսումնական օջախ ։ Տնօրհնեքը մեր ավանդույթներից մեկն է , որը ամեն տարի կատարվում է մեր վարժարանում»,- ասում է մանկավարժ Զարմինե Պողոսյանը։ Հունվարի 19-ին վարժարան ժամանեց Սրբազանը՝ սարկավագներ Նարեկ Կարապետյանի և Էրիկ Վոզի ուղեկցությամբ։ Սրբազան Հայրը մի շարք հարցերով դիմեց երեխաներին, որոնց պատասխանները գոհացուցիչ էին։ Սրբազանը իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր, այս տնօրհնեքի արարողությամբ մենք կրկին անգամ պետք է օրհնենք Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանը, որպեսզի աստծո օրհնանքով, այս վարժարանը իր առաքելությունը շարունակե»։ Խնկարկելուց հետո կատարվեց տնօրհնեքի արարողությունը։ Օրհնվեց հացը, ջուրը և աղը։ Արարողությանը ներկա էին Սրբոց Նահատակաց եկեղեցվո հովիվ, արժանապատիվ տեր Աբրահամ քհն․Մալխասյանը, հոգաբարձու Նուրհան Ատարյանը ։ Շնորհակալական խոսք ասաց վարժարանի տնօրենուհի՝ Սեդա Մկրյան – Դավիդյանը ։
Այնուհետև ներկայացվեց գեղարվեստական հայտագիր, որին մասնակցեցին վարժարանի տարբեր դասարանների աշակերտներ; ներկաները ջերմությամբ ընդունեցին Էնտրիս Կորկիսյանին , որ մեծ հաջողությամբ արտասանեց Հով․Թումանյանի «Ես նայում եմ» բանաստեղծությունը ։
Տնօրհնեքի արարողությունը ավարտվեց 5-րդ դասարանի աշակերտ Արմեն Աբրահամյանի ողջույնի խոսքով, որ իր և ավարտական աշակերտների անունից ասաց. «Բարձրաշնորհ Սրբազան Հայր, վարժարանի աշակերտության, ուսուցչական կազմին և մասնավորաբար մեր և ավարտական դասարանին անունով երախտագիտորեն շնորհակալություն կհայտնենք, որ ամեն տարի անձամբ Ձեր Օրհնությունը կու տաք մեզի, և մեր Տունը կ օրհնեք ։ Մեր տնօրենուհի տ․Սեդային և տ․Պողոսյանին միանալով մենք ալ կը շնորհավորենք Ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը ՝ մսղթելով երկար և արևշատ տարիներ ։ ՈՒրիշ ուրախ լուրմըն ալ ունինք ձեզի տալու։ Այս տարի մեր վարժարանը կը տոնե իր 50-ամյակը։ Կես դար մը ամբողջ հայ մանուկներ այս վարժարանեն սորված են Մայրենի լեզուն և ավելի ևս կապված են Հայ Եկեղեւոյ և մեր հարուստ ժառանգության»։
Արարողությունից հետո Սրբազանը, աշակերտների և հյուրերի հետ նստեցին սուրճի սեղանին ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները ՝ հեղինակի