Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխայի անձնագրում վավերականության նշում կդրվի առանց ծնողի

Հասարակություն
c3961f6631c3f3e04206f343df84c16a

Մի քանի օրից ուժի մեջ է մտնելու անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ նոր կարգ. այս մասին տեղեկացնում է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Ներկայումս 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, 16-18 տարեկան երեխաների դեպքում դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը: Փոփոխության համաձայն 16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության: