Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տունը հայտնվել է կամրջի տակ (տեսանյութ)

Հասարակություն
kamurj

Գեւորգյանների տունը հայտնվել է մայրաքաղաքի հարավային մուտքն ապահովող կամրջի տակ: «Կամուրջը շատ  մոտիկ է: Ամսի 30-ին հենց այստեղ մեքենան եկել,  խփել էր: Մեր բախտը բերել էր նրանով, որ սյունին  էր կպել: Եթե չլիներ, պետք է ընկներ մեր տան վրա:  Ննջասենյակներն այս կողմում են  եւ երեխաներին վախենում եմ քնեցնել այնտեղ: Չես իմանա  գիշերը ինչ կկատարվի»,- «Ա1+»-ին ասաց Նունե Գեւորգյանը: Կառավարության որոշմամբ  Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղու հատվածի որոշ տները հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո  քանդվել են: Այս տունը  այդ ծրագրում չի ընդգրկվել: Սակայն  կամրջի կառուցման ընթացքում արդեն  պատերին ճեղքեր են առաջացել։ Գեւորգյանները  դիմել են դատարան, սակայն հայցը վարույթ չի ընդունվել՝ պատճառաբանությամբ, թե քաղաքապետարանը ցանկացել է լուծել խնդիրը: Արդյունքում արտաքին հարդարման աշխատանքներ կատարելով։   Տանտերերը չեն համաձայնվել՝ համարելով, որ սա հիմնովին լուծում չէ ու նույնիսկ այդ աշխատանքները չեն  իրականացվել։ Իսկ կամրջի շինարարության հետեւանքով վնասվել է նաեւ տան նկուղը: Որպես խնդրի լուծում  բնակիչները տեսնում են տունն օտարելը: Ու որպեսզի պաշտոնյանները  ուշադրություն դարձնեն, նրանք  փակցրել են այս  «Ապահովեք ընտանիքիս անվտանգությունը» գրությամբ պաստառը՝  ի  տես   270 մ երկարությամբ ուղեանցով Երեւան ժամանողներին ։ Մանրամասները՝ տեսանյութում