Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունիում ջուր չի լինի

Կարևոր լուրեր Հասարակություն
drinking-water

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր առավոտյան Սարի Թաղի ՕԿՋ սանիտարական գոտում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղամասի, Վարդաշեն 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և 28 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի 70-ից-90 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ