Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան փակ և մերկասառույցով պատված ճանապարհներ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
roads1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  30-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Բքի պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն