Մահացած զինծառայողի գործով ՄԻԵԴ-ը հարցադրումներ է ներկայացրել ՀՀ Կառավարությանը
ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված գանգատի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հարցադրումներն է ներկայացրել կողմերին: Տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (Արդար դատաքննության իրավունք), 2-րդ (Կյանքի իրավունք), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիմքով: ՄԻԵԿ 6-րդ հոդվածի իմաստով տուժող կողմը մատնանշել է գործը քննած դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված չլինելու հանգամանքը. գործը քննվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում այն դեպքում, որ տվյալ դատարանի վարչատարածքային կազմի մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառված չէ: ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով վկայակոչվել է պետության պոզիտիվ պարտավորությունը՝ Տ. Վարյանի կյանքի և առողջության նկատմամբ, իսկ 13-րդ հոդվածի իմաստով՝ մահվան հանգամանքների շուրջ ոչ արդյունավետ քննություն կատարելը, որը չի հանգեցրել մեղավորների բացհայտմանը և համարժեք պատժի նշանակմանը: ՄԻԵԿ 3-րդ հոդվածի իմաստով էլ նշվել է զինծառայողի՝ խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալու հանգամանքը: Ավելին՝ այստեղ