Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը տրիլիոնը միլիարդի հետ է խառնում, միլիարդը՝ միլիոնի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vardan-aramyan-1

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց կառավարության եկամուտներում եւ ծախսերում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախարարը տեղեկացրեց, որ փոփոխությունները նախատեսվում են բյուջեի ծախսային մասում: «Ընդհանուր առմամբ, առաջարկվել է պակասեցնել բյուջեի ծախսերը 16.1 միլիարդ դրամով, որից 13 միլիարդ դրամը ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման ծախսերն են, այլ կապիտալ ծախսերի մասով՝ 1.1 միլիարդ, գազի սակագների փոփոխություններով պայմանավորված՝ 327.4 միլիոն դրամ է նվազեցումը»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ ԾԻԳ-երի մասով կրճատումները կազմում են 295 միլիարդ: Վարչապետը վերջին նշված թիվն անհավանական համարելով՝ ուղղեց նախարարին. «Երեւում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք պարոն Արամյան, որովհետեւ տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը՝ միլիոնի հետ»: Վարդան Արամյանն էլ արդարացավ. «Ճիշտն ասած, ժամը 3-ին ենք գնացել տուն, պետք է հասցնեինք»: