Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսաշրջիկները այցելում են Արցախ՝ պատերազմի հետեւանքները տեսնելու (տեսանյութ)

Տնտեսություն
ce2ddb7b6c74304884b5ea21a96ab59a

Ապրիլյան քառօրյա պատերազմը բացասական է ազդել Արցախի տնտեսության վրա: ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի դիտարկմամբ, ազդեցությունը մասնավորապես զգալի է եղել հատկապես զբոսաշրջության վրա: Պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ –մայիս ամիսներին անկումը կազմել է գրեթե 40 տոկոս: Այնուհետեւ, ազդեցությունն սկսել է մեղմվել եւ հետագա ամիսներին նվազումը կազմել է 20 տոկոս: Եթե 2015 թ-ին Արցախ այցելել են շուրջ 16 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարվա 9 ամիսներին Արցախ է այցելել 15 հազար զբոսաշրջիկ: Փոխնախարարը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ այդ միտումն առհասարակ կչեզոքացվի: «Մի քանի յուրահատուկ խմբեր ունեցանք պատերազմից անմիջապես հետո. մարդիկ, որ հետաքրքրվել են եւ Ղարաբաղ են այցելել հենց պատերազմի հետեւանքները, արդյունքները տեսնելու համար»,-ասաց Ս. Շահվերդյանը: Նա տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում առկա միտումները բնորոշ են եղել նաեւ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: