Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավթաշենը կջրազրկվի

Հասարակություն
water1

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-20.00  կդադարեցվի Դավթաշեն 4-րդ զանգվածի` ամբողջությամբ, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31, Դավթաշեն 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր-1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական ավանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   20.09.2016թ. «Երևան Ջուր» ՓԲԸ