ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդեւին
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար պարոն Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն ունի Ձեր ղեկավարած կուսակցությունը: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտրությամբ արտահայտել են լայն աջակցություն «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը: Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության վրա հիմնված միջկուսակցական երկխոսությունը՝ նպատակ ունենալով լայնորեն աջակցել հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի հետևողական ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն և նոր հաջողություններ: Հարգանքով, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ