Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանքարդյունաբերողներին հաջողվում է խուսափել վճարումներից»

Տնտեսություն
texut15-397x265

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով՝ 1998թ.-ից սկսած  Հայաստանի իշխանությունների կողմից ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնք խաթարել են հանքարդյունաբերության ողջ տրամաբանությունը։ Սանասարյանի խոսքով՝ Բնապահպանական դրույքաչափերի մասին օրենքով սահմանված են հստակ դրույքաչափեր, սակայն հանքարդյունաբերողներին հաջողվում է շրջանցել վճարումները և խուսափել պետական գանձարան կատարվող փոխանցումներից։ «Յուրաքանչյուր մեկ տոննա թափոնի դիմաց հանքարդյունաբերողը պետք է պետական գանձարան փոխանցի նվազագույնը 600 դրամ, սակայն հանքարդյունաբերության թափոնները ձևակերպվում են՝ որպես լցակույտ, որը ոչ մի օրենքով չի սահմանվում և չի հարկվում»,- ասում է Կանաչների միության նախագահը։ Հակոբ Սանասարյանի հաշվարկներով՝ Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում հանքարդյունաբերողը միայն պոչանքի և դատարկ ապարների համար պետք է պետական գանձարան վճարի 23.4 մլրդ դոլար, այնինչ, նախագծում նշված է, որ 25 տարվա ընթացքում Թեղուտը պետական գանձարան կփոխանցի 101 մլն դոլար, իսկ հանքարդյունաբերողը կունենա 406 մլն դոլարի մաքուր շահույթ։