Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանը՝ ինչպես փողոցում. մրրիկի հետևանքները (տեսանյութ)

Հասարակություն
ea7b769a-8d96-454e-80c1-c28c31d783b2

Էջմիածին քաղաքի Մաշտոցի 63 հասցեի բնակիչները տանը իրենց  զգում են  ինչպես փողոցում:  Անձրևն ու մրրիկը   պոկել են   շենքի  վերջերս նորոգված տանիքը: «Երբ որ անձրևն եկավ, ցելաֆոն գցեցի այդ հատվածում, որ ջուրը  նորից չլցվի տունը, խոնավության հոտն էլ արդեն խեղդում էր»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց այդ հասցեի բնակչուհի Օվսաննա Ավետիսյանը: Ավետիսյաններն ապրում են բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում: Առաջինը  նրանք են զգում քամու հետևանքները։ Նման  իրավիճակում են հայտնվել մայիսի 23-ից և  մինչ օրս խնդիրը լուծված չէ: «Կռանթի նման ջուրը լցվում էր տունը, երկու-երեք վեդրոյից ավել ջուր եմ կրճել-թափել, պատերի էս ներկերն էլ այ էդ ջրերից լրիվ  թափվել է»,-ասաց Օվսաննա Ավետիսյանը: 0d83fc80-e8b3-44e6-9ebb-8953b5aafd93 Տանիքների հետ կապված խնդիրը նոր չէ, Մաշտոցի 63–ն էլ միակ հասցեն չէ։ Էջմիածնի Չարենցի 4 շենքի  տանիքն էլ   թեև նորոգվել է  երկու  տարի առաջ, բայց   վնասվել է։ Երկու դեպքում էլ  շինարարական աշխատանքներն իրականացրել է «Խաչատրյան-բիզինգ» ՍՊԸ-ն։ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ   Կարինե Դանիելյանը հեռախոսով այսպիսի պարզաբանում տվեց. «Համապատասխան գրությունը գնացել է տարածքային կառավարման նախարարություն, որտեղից պատասխան ենք ստացել, որ համապատասխան ֆինանսական միջոցների դեպքում այդ խնդիրը կլուծվի, սրանից ավել ես ձեզ ասելու ոչինչ չունեմ , դա իմ պարտականությունների մեջ չի մտնում»:   Էջմիածնի  Կարճիկյան 1, Վռամ Կոստանյան 5 և 15-րդ մանկապարտեզի տանիքները ևս վնասվել են բնության տարերքից:   Էջմիածնի քաղաքապետարանում այս մասին  տեղյակ են: Այս  հասցեներում քաղաքապետարանն իր  բյուջետային գումարներով է նորոգումն իրականացնում, մինչդեռ  Չարենցի 4 և Մաշտոցի 63 հասցեների հետ կապված խնդիրը ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝  բոլորովին այլ է: «Այնտեղ անորակ աշխատանքներ են կատարվել, դրա հետ կապված համապատասխան գրավոր դիմումը ներկայացվել է մարզպետարան և քաղաքաշինության նախարարություն, որ դեֆեկտնի ակտը կազմվի և գան համապատասխան ընթացք տան՝ պարտադրեն  այդ  շինարարին, որ իր  անորակ շինարարության հետևանքները գա վերացնի : Էջմիածնի ընտրողներն են և մենք պետք է հետամուտ լինենք դրան»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի ղեկավար Վարդան Վարդանյանը ու  ավելացրեց. «Հիմա եթե ինչ-որ մի անբարեխղճի պատճառով  մի տանիք անընդհատ վնասվում է, հո քաղաքապետարանը չի կարող անընդհատ իր միջոցներով հիմնանորոգի դա»: db434135-4163-4e4a-91a0-37be2e95ca0b Հարկ ենք համարում նշել նաև, որ «Խաչատրյան-բիզինգ»  ընկերությունն առաջին անգամ չէ, որ շահել է մրցույթը։  «Խաչատրյան-բիզինգ» ՍՊԸ ներկայացուցիչներից ՝ ի դեմս ընկերության տնօրեն Աշոտ  Խաչատրյանի՝ պարզաբանում ստանալ չհաջողվեց: Դիտեք նաև տեսանյութը