Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՕՊ համաձայնագրի քննարկումն ԱԺ-ում հետաձգվել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2-11

12. 05 Ազգային ժողովի դիմաց ընթացող ակցիան քիչ առաջ ավարտվեց։ Մասնակիցներից Մուշեղ Դանիելյանը հայտարարեց, որ ՀՕՊ ռուս-հայկական պայմանագրի քննարկման հարցը հանվել է Ազգային ժողովի օրակարգից, քննարկում չի լինելու և իրենք ավարտում են ակցիան։ Նրա տեղեկացմամբ՝ այս հարցը լինելու է իրենց ուշադրության կենտրոնում և հետևելու են ընթացող գործընթացներին։ 11.02. Ազգային ժողովի շենքի մոտ մեկնարկել է ակցիան՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի։ Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնությունն ակցիայով նպատակ ունի կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը: «Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից, խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Ռուսաստանն է կառավարելու Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությունը (Հայաստանի և Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ)»,- նշում են ակցիայի կազմակերպիչները։ 1 3