Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Հայկ Խանումյանին

Պաշտոնական
c923e14814dff7b9eb82b67fa87ccb24

Հունիսի 8-ի առավոտյան Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այցելել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին։ Օմբուդսմենի խնդրանքով պատգամավորը ներկայացրել է իր մասնակցությամբ կատարված դատավարական գործողությունները։ Մասնավորապես, Խանումյանը նշել է, որ քննիչի որոշմամբ ինքը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է, ծանոթացվել է դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը։ Պաշտպանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք Խանումյանն ունի քրեական գործով շահերի ներկայացուցիչ։ Պատգամավորը նշել է, որ այդ պահի դրությամբ քրեական գործով իր շահերը ներկայացնում է անձամբ։ Այցելության ավարտին մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացրել է, որ գործով վարույթի ընթացքը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում՝ հունիսի 6-ի իր հրապարակային հայտարարությանը համապատասխան։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ