Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլին վիրավորված զինվորի բուժման համար սպասում են գումարի

Հասարակություն
Ruben-Araqelyan-nkar

Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանի մոտ փոքրիկ դրական տեղաշարժ կա։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ «Ռուբենը սկսել է շարժել ձախ ձեռքը։ Ամեն օր մեկ ժամից ավելի նրան հանում ենք դուրս՝ զբոսանքի։ Սնվելն էլ ավելի կանոնակարգվել է»,-մանրամասնեց նա։ Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը շարունակում է բուժում ստանալ Էրեբունի բժշկական կենտրոնում։ 19-ամյա զինվորը վիրավորվել էր Թալիշում. նրա մոտ առկա է ողնուղեղային և կոկորդի վնասվածք։ Ռուբենի մոտ շարժումները սահմանափակվել են։ Նա հիմնականում գլուխն է կարողանում շարժել, իսկ ոտքերը՝ դեռ ոչ։ «Ընդհանուր առմամբ, Ռուբենն իրեն լավ է զգում։ Բայց զբոսանքի ժամանակ նեղվում է սայլակից. չի հարմարվում»։ Տղայի առողջական խնդիրներն ազդել են նաև Ռուբենի մոր՝ Անահիտ Մկրտչյանի վրա։ «Անահիտը հիմա դեպրեսիվ վիճակում է։ Մի քանի օր առաջ Շտապ օգնություն էինք կանչել իր համար։ Այս երկու օրը նա նույնիսկ չի կարողանում գնալ հիվանդանոց՝ որդուն տեսության»,-պատմեց Նարինեն։ Մեր հարցին ի պատասխան նա նշեց, որ Ռուբենը դեռևս վիրահատության կարիք չունի. «Բժիշկն ասում է՝ շարժումները պետք է վերականգնվեն, հետո վիրահատությունն արվի»։ Զինծառայողին առաջիկայում անհրաժեշտ կլինի նաև արտերկրյա բուժում։ «Պաշտպանության նախարարությունից խոստացել են օգնել։ Բացի այդ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նամակ է գրել վեհափառին։ Տեսնենք, սպասում ենք, որ գումարը հավաքվի»։ Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. ՎՏԲ բանկ. AMD 16041036866800 USD   16041036866801 EUR   16041036866802 RUR   16041036866803 Ստացող՝ Անահիտ Մկրտչյան