Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգի արմատներն առողջ են, իսկ գլուխը հիմնականում բանի պետք չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
pordzaget

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մտել է տատանումների փուլ, ուստի ռազմական գործողությունները կարող են շարունակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա խոսքով՝ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունների անհեռանկար քայլերը կարող են անդառնալի հետեւանքներ թողնել։ «Ի՞նչ ցույց տվեց քառօրյա պատերազմը: Ցույց տվեց, որ ազգի արմատները հիմնականում առողջ են, իսկ ազգի գլուխը հիմնականում բանի պետք չէ, շպրտելու բան է: Այսինքն՝ այդպես էլ չձեւավորվեց իրական ազգային վերնախավը, իսկ անխելք գլուխը միշտ ազգին բերելու է ողբերգության»,-նշեց նա: Փորձագետը նկատում է, որ այս շրջանում շատացել են պոռոտախոսները. «Ինչքան են շատացել ճոռոմ-ճոռոմ, վեհ-վեհ մտքերը, ելույթները: Որպես կանոն, քառօրյա պատերազմից հետո այդ ճոռոմ-ճոռոմ խոսացողները, ազգի համար դոշ տվողները, արդարության, բանակի, հայ զինվորի մասին խոսացողները կերակրատաշտի մոտ կանգնած թալանչիներն ու գրանտալափերն են»,-ասաց նա: Հարություն Մեսրոբյանն անդրադարձավ նաեւ Վիեննայում սպասվող՝ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ դա որեւէ բան չի փոխի. «Հռետորաբանության շեշտադրումները կփոխվեն, իսկ արդյունքն էական չէ: Երկու կողմերն էլ կփորձեն ֆորմալ իմաստով մատնանշել, այսպես ասած, պտիչկաներ դնել միջազգային հանրության առաջ, որ տեսեք՝ մենք հանդիպում ենք, քայլեր ենք անում եւ այլն»: