Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հուսով ենք՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին. Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին. հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Ցանկալի կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեին ներքաղաքական գործընթացներին ընտրությունների ժամանակ։ Ոմանք, գիտեմ, ազատությունից զրկված են, թեպետ ունեն ռուսական անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, չենք խառնվում, բայց ցանկալի կլիներ, որ ներքաղաքական գործընթացների աշխատանքին մասնակցեին»,- ասել է ՌԴ նախագահը։

Նիկոլ Փաշինյանն արագանքել է․ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»։ 

«Ինչպես էլ ավարտվեն Հայաստանի ընտրությունները, մենք շարունակելու ենք տրամադրված լինել հարաբերությունների կառուցմանը»,- նշել է Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում։