Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հրաժեշտ մտավորականին․ հարազատներն ու գործընկերները հիշում են նրան (տեսանյութ)

Դավիթ Մուրադյանին հրաժեշտ են տալիս հարազատները, ընկերները, գործընկերներն ու նրան ճանաչողները։ Գրող, արձակագիր, թատերագիր, կինոգետ, սցենարիստ ու մանկավարժ Դավիթ Մուրադյանի կյանքը միավորել էր գրականությունը, կինոն, թատրոնն ու կրթությունը։ Բայց նրա մասին պատմելիս միայն մասնագիտական կոչումներն ու ստեղծագործությունների ցանկը բավարար չեն։

Նրա անցած ճանապարհը նաև մարդկանց մասին է՝ նրանց, որոնց հետ աշխատել է, որոնցից սովորել, որոնց փոխանցել իր գիտելիքներն ու փորձը։ Դավիթ Մուրադյանի ստեղծագործական աշխարհը ձևավորվել է Երևանում՝ մշակութային միջավայրում, որը նա ինքն էր համարում իրեն «նախագծած ու կառուցած»։

Հետագայում այդ աշխարհը շարունակել է ապրել նրա գրքերում, ֆիլմերի սցենարներում, կինոյի մասին հաղորդումներում և ուսանողների հետ ունեցած զրույցներում։ Այսօր՝ նրա հոգեհանգստի արարողության ժամանակ, նրան ճանաչողները հիշում են ոչ միայն արվեստագետին ու մտավորականին, այլև մարդուն՝ իր մտածողությամբ, վերաբերմունքով և թողած ազդեցությամբ։