Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սարյան փողոցում անվադողերի կետի փոխարեն այգի է ստեղծվել. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Սարյան փողոցի այն հատվածում, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, տարածքն այժմ վերադարձվել է հանրությանը։ Մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 
 
Այս յուրահատուկ հանրային տարածքում Երևանի սրտում միավորվել են հայկական տափաստանները, մարգագետիններն ու անտառները։ Տեղական բույսերի կողքին այցելուներն այստեղ կգտնեն նաև փոքրիկ ապաստարաններ՝ նախատեսված բվերի և միջատների համար։
 
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի, «UrUrban» և «DSVent» կազմակերպությունների համագործակցությամբ։