Վերաքննիչ բողոք կներկայացնենք Դավիթ Մինասյանի կալանքի դեմ. Վարդևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ այսօր կբողոքարկեն Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը։ Նա նաև նշել է, որ գլխավոր դատախազին հրատապ դիմում կներկայացնեն՝ հաշվի առնելով երիտասարդի առողջական խնդիրները։
Վարդևանյանի խոսքով՝ տեսանյութից երևում է, որ ֆիզիկական ներգործությունը սկսվել է ՊՊԾ ծառայողի կողմից, իսկ Դավիթի կողմից սկզբնական գործողություն չի եղել։ Դատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ Մինասյանին՝ բավարարելով քննչականի միջնորդությունը։
Փաստաբանները նշում են, որ նա ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, իսկ մայրը դատարանին խնդրել էր որդուն ազատության մեջ սպասել դատական գործընթացին։ Քննչականը մեղադրանք է առաջադրել երեք անձի․ Դավիթ Մինասյանին՝ խուլիգանության և պաշտոնատար անձի նկատմամբ բռնության համար, եղբորը՝ աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանին՝ կազմակերպելու համար։
Նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է եկեղեցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Դավիթ Մինասյանը ընկնում անվտանգության աշխատակցի հարվածից։
Մանրամասները՝ տեսանյութում։