A
A
Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ․ Էկոնոմիկայի նախարարություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Նախաձեռնությունը «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում հայ-ավստրիական համագործակցության արդյունք է, որի հիմքը դրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Cattle Breeders Austria-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Ձեռքբերված կենդանիների համար նախատեսվում է փոխհատուցել շուրջ 35 մլն ՀՀ դրամ։