«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 2-ին Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության հետ«Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուրջյան 29/1) կանցկացնի իր ամենամյա միջոցառումը։
Այն կկրի «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։
Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանում աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։
Տերյան կենտրոնի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է՝ աշխատում են հատուկ հմտություններ ունեցող երեխաների հետ։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները՝ որպես համատեղ աշխատանքի արդյունք։