A
A
Կառավարությունը կպաշտպանի գնորդի իրավունքները
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց կառավարության՝ ՀՀ քաղաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է երկու խնդիր լուծել. «Նախագիծը նպաստում է էլեկտրոնային առեւտրի խթանմանը եւ դրա արգելքների վերացմանը, մասնավորապես՝ օրենքից հանվում է պահանջը, որ էլեկտրոնային առեւտրի ժամանակ ՀԴՄ կտրոն պետք է տրվի»,-նշեց նախարարը։ Կառավարության երկրորդ փոփոխությունը կապված է ապրանքի վերադարձի հետ։ «Օրենքի փոփոխված տարբերակում, գնորդը, սահմանված ժամկետում, ոչ պարենային, պատշաճ վիճակում գտնվող ապրանքը, կարող է ոչ միայն փոխանակել, այլեւ հետ վերադարձնել ու ստանալ իր գումարը»,-եզրափակեց նա։