ՏՈՒՐՔ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Այբ-Ֆե»թերթի նյութերից
«Սովետական տարիներին արվեստը մարդ դաստիարակելու միջոց էր, ես այդ արտահայտությունից սարսափում եմ, երբ փորձում են ինչ-որ մեկին դաստիարակել: Ինձ զգում եմ անդաստիարակ, արհամարհված մեկը, որին պետք է դաստիարակել: Ճիշտ ասեմ՝ այն տարիների երաժիշտների ուղեղի մեջ նստած էր, որ իրենք դաստիարակներ են: Սարսափելի փաստ է ինձ համար: Կարծում եմ, որ արվեստագետը ծառան է մեծ գեղարվեստական բավականություն սպասող մարդու»,- գտնում է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Մանսուրյանը:
Մշակույթի ներկա վիճակից կոմպոզիտոր Մանսուրյանը դժգոհ չէ. «Ես շատ տեղյակ չեմ, տանս աշխատող մարդ եմ: Լավ երիտասարդություն կա, լավ կատարողներ ունենք, կոմպոզիտորներ: րականության բնագավառում լավ անուններ կան: Ես շատ հավատում եմ եկող սերնդին, չպետք է կարծել, որ այս բնագավառում եթե հրավառություն չկա եւ անունները շատ մեծ չեն, դա լավ չէ: Սովորաբար շատ քիչ են լինում ակնառու դեմքերը: Ամեն տեղ են քիչ: Մեզ մոտ էլ է այդպես: Ուզում ենք, որ շատ լինի, լավ ենք անում: Այն կարծիքին եմ, որ այդ լավերի թիվը, ըստ ամենայնի՝ շատ է»: Ապա երկար մտորելուց հետո ավելացնում. «Պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ այլեւս սահմանները բաց են: Երիտասարդները եւ այստեղ, եւ արտասահմանում, միեւնույնն է՝ մերն են, մեր օրգանական մասն են, մեր շարունակությունը: Ժամանակին ռուս գրականության մեծերը ապրում էին Իտալիայում` ոգոլը, Դաստաեւսկին, որկին: Բայց չէ՞ որ ռուս մեծ դասականներ են: Ուզում եմ ասել, որ նորմալ բան է, գնում, գալիս են: Սովետը փակվեց, մենք էլ սովորեցինք, որ այստեղ պետք է լինենք: Դա լավ չի, անառողջ բան է: Մշակույթը ինքը շփումների դաշտ է, պետք է տեղական փոքր գավառային շրջանակներից դուրս լինի: Դա սպանիչ, հեղձուցիչ բան է: Ինքներս մեզնով ապրենք , հիանանք, բայց մշակույթը կապերի երեւույթ է»:
Կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի այսօրվա մեր մշակույթի գնահատականը ոչ սովորական է. «Սովորականը կլիներ վատ, իսկ ոչ սովորականը այնքան էլ վատ չի: Հարցին հարցով պատասխանեմ: Դուք որեւէ լավ բան չե՞ք տեսնում: Չպատասխանելն էլ պատասխան է»:
Երկու արվեստագետներն էլ հեռուստաընկերությունների ազդեցությունը մշակութային առումով կարեւորում են: «Սարսափելի մեծ դեր ունի հեռուստատեսությունը: Շուկան իր օրենքներն ունի: Աշխարհի ամեն տեղ էժան ապրանքն ավելի լավ է վաճառվում, այստեղ էլ էժան ապրանքը շատ է եւ ամենաշատ վաճառվողն է: Թանկ ապրանքը քիչ է: Հիմնականում դրա պահանջարկն էլ չկա, ավելի շատ դրսում կա դրա պահանջը: Մենք շատ լավ մտավորականություն, կիրթ մարդիկ ունենք: Յուրաքանչյուր հեռուստաէկրան իր լսարանը մեծացնելու պահանջ ունի, եւ մեծացնելու համար պետք է մեծ դաշտի հարմար չափանիշներ ներկայացնի»,- ասում է Տիգրան Մանսուրյանը եւ ավելացնում, որ ինքն աշխատում է քիչ երեւալ եթերում, որովհետեւ երբեմն պետք է լինում դառը բաներ ասել, իսկ ինքը խուսափում է դառը բաներ ասելուց. «Ավելի լավ է լռեմ»:
Էդվարդ Միրզոյանը հեռուստաընկերության ազդեցությունը համարում է փոփոխակի եւ ինչ որ տեղ հակասական: Ցանկություններ կան, դժգոհություն կա, չի կարելի ասել, թե լավ բան չկա, բայց վատ բանը շատ է: Այն, ինչ անում է Տիգրան Կարապետյանը, թվում է, թե լավ բան է, բայց միայն թվում է: Մի կողմից վատ բան չի, բայց թվում է, թե լավ բան է: Մենք այդ ձեւով տուրք ենք տալիս անճաշակությանը: Եթե լիներ հատընտիր այդ ինքնագործունեությունը եւ խրախուսվեր այդ հատընտիրը, Կարապետյանը կնպաստեր նրան, ինչին, որ ուզում են նպաստել «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնի մասնակիցները»: Է.Միրզոյանի կարծիքով, մեր ազգային նպատակը պետք է լինի մեր ժողովրդին ավելի ազնվականացնելը:
Քնարիկ ԻՍՈՅԱՆ