Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Երևանում քաղաքաշինական զարգացման միտումներն ու սեյսմիկ անվտանգության խնդիրները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM89807

Մարտի 30-ին , ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակըՀանրային լրագրության ակումբի հետ համատեղ կանցկացնի քննարկում՝ «Երևանում քաղաքաշինական զարգացման միտումներն ու սեյսմիկ անվտանգության խնդիրները» թեմայով:

Քննարկման բանախոսներն են՝ Մկրտիչ Մինասյան, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Սաշուր Քալաշյան, Հայնախագիծ ինստիտուտի ճարտարապետ Արմեն Արտոնյան, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությանշենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Ալեքսանդր Մովսիսյան, ՀՀ Քաղաքաշինության նախարարի խորհրդական Վերջին տարիներին կառուցապատման աշխատանքները նոր թափ են առնում  մայրաքաղաքի կենտրոնում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005-2015թթ. Երեւանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է 1991-2004թթ. ժամանակահատավածի ցուցանիշը: Լայնածավալ կառուցապատումը ոչ միայն երկրորդական է դարձնում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերն ու տեղաբնակների իրավունքները, այլ նաեւ ավելացնում է սեյսմիկ անվտանգության հետ կապված խնդիրներ: Հայաստանի ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում եւ Երեւանն այս առումով բացառություն չէ: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, մայրաքաղաքի շուրջ 4800 բարձրահարկ շենքերի մոտ 80%-ը, որոնք հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին, չեն համապատասխանում Հայաստանում գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին: Միևնույն ժամանկ պետք է նշել, որ նոր բարձրահարկ շինությունները կառուցվում են հիմնականում հին թաղամասերի այն հատվածներում, որտեղ ապամոնտաժվում են մեկ կամ երկու հարկանի շենքերը, կամ դրանք «տեղավորում» են խորհրդային տարիներին կառուցված բարձրահարկների արանքում` այսպիսով խտացնելով շենքերի դասավորվածությունը: Օրերս ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը սույն թեմայի վերաբերյալ հրապարակեց նյութ «Շինարարական բումը Երեւանում՝ մտահոգությունների պատճառ» խորագրով, որի անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ: Սա առիթ դարձավ, որպեսզի ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Մեդիա կենտրոնում կազմակերպի քննարկում՝ պարզելու վերջին տարիներին Երևանում կառուցած բարձրահարկ շենքերի սեյսմակայունության որակը, խիտ կառուցապատված տարածքների սեյսմիկ անվտանգության խնդիրը,  խորհրդային տարիներից ժառանգած մեծաթիվ շենքերի ներկա վիճակը և պետության ծրագրերը այս ուղղությամբ: