A
A
Հարություն Մերդինյանը առաջինն է նժույգաթափերում
Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը հաջող է հանդես եկել Քաթարում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում: Ռիո-2016-ի ուղեգիր ունեցող մեր մարզիկը նժույգաթափերի մրցումներում հավաքելով 15,675 միավոր, զբաղեցրել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: Արթուր Դավթյանը ցույց է տվել 10-րդ արդյունքը: Օղակների վրա վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը գրավել են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը: Նրանք զիջել են հույն Էլեֆտերոս Պետրունիասին: Այսօր հանդես կգա Արթուր Դավթյանը: Նա ուժերը կփորձի զուգափայտերում եւ հենացատկում: