A
A
«Բանանցն» այս անգամ պարտվեց «Ալաշկերտ»-ին
Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում հյուրընկալեց «Ալաշկերտին»: Թիմերը երեք օր առաջ հանդիպել էին երկրի առաջնության խաղում, որն ավարտվել էր դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 2:0: Այս անգամ «Բանանցի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Էբեր Արաուխոն հանդիպման 45-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Այդ գնդակն էլ վճռեց հանդիպման ելքը՝ 0:1: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 12-ին, «Ալաշկերտի» դաշտում: