Հայտնի են Հայաստանի սամբոյի մեծահասակների չեմպիոնները
Սամբոյի Հայաստանի մեծահասակների այս տարվա առաջնությունն անցկացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, որին մասնակցել են հանրապետության մարզերի, Երևանի եւ Արցախի ուժեղագույն սամբիստները: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են հետեւյալ մարզիկները. Տիգրան Կիրակոսյան (52 կգ քաշային կարգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Հովհաննես Ալեքսանյան (62 կգ), Ռաֆիկ Մանուկյան (68 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Դավիթ Գրիգորյան (82 կգ), Էդիկ Պետրոսյան (90 կգ), Արթուր Բունիաթյան (100 կգ), Հակոբ Առաքելյան (+100 կգ): Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվել են մեդալներով, դիպլոմներով եւ դրամական պարգեւներով, իսկ հանրապետության նոր չեմպիոնները կմասնակցեն Եվրոպայի այս տարվա առաջնությանը: