Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Սաֆարյանի գործով որոշումը՝ առավոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-nkar

Ազատ կարձակվի «Նոր Հայաստանի» անդամ Գևորգ Սաֆարյանը, թե ոչ՝ պարզ կդառնա վաղն առավոտյան։ Վերաքննիչ դատարանում մոտ երկու ժամ  տևած դատական նիստի ընթացքում Գևորգ Սաֆարյանը և նրա պաշտպանը փորձել են հիմնավորել, որ ակտիվիստին կալանքի տակ պահելն ապօրինի է։ Ի դեպ, այսօրվա դատական նիստին չի մասնակցել ո՛չ քննիչը, ո՛չ էլ գործով դատախազը։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկ անգամ ևս պնդեց՝ Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելն ապօրինի է։ Իսկ դատարանի բակում ի պաշտպանություն ընդդիմադիր ակտիվիստի, բողոքի ակցիա էր։ Երբ Գևորգ Սաֆարյանին ոստիկանական մեքենայով դուրս բերեցին դատարանի շենքից, մասնակիցները սկսեցին բղավել նրա անունը։