Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արվեստագետներս մի քիչ շաշ ենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
opera2

Ինչո՞ւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրքերը ժամանակ առ ժամանակ բորբոքվում են։ Վերջին ամենաաղմկահարույց դրվագը  գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատումն էր, ինչի արդյունքում Կարեն Դուրգարյանը մնաց առանց պաշտոնի: «Այսօր նպատակ չկա: Երբ այդ նպատակը լինի, այն ժամանակ և Կարեն Դուրգարյանը, և մյուսները կաշխատեն այդ նպատակի համար»,-նշեց բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Մի քանի անգամ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում աշխատած պրոֆեսոր Յուրի Դավթյանն էլ անմիջապես հիշում է ռուս հայտնի գրող Գորկու խոսքերը. «Նա ասում էր՝ արվեստագետներս՝ բոլորս,  մի քիչ շաշ ենք»: Արդյո՞ք ստեղծագործական կոլեկտիվում ղեկավար երկու պրոֆեսիոնալի ներկայությունը խնդրահարույց է. «Ամեն կոլեկտիվ մի մարդ կարող է ղեկավարել»,-շեշտեց պարոն Դավթյանը: «Գեղխորհուրդը թատրոնի, որ հաստատել է նպատակները, դրանք գոյություն չունեն: Եվ այդ պատճառով միշտ առաջ են գալիս այդ գլուխները. ես եմ կարևորը, թե դու ես կարևորը»,-իր հերթին նշեց պարոն Խառատյանը: Օպերայի նախկին բալետմայստեր  Ռուդոլֆ Խառատյանը  ինտրիգների արդյունքում է  զրկվել պաշտոնից։   Մանրամասները՝ տեսանյութում