Պուտինին գովազդելու համար պատիժ է սպառնում
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովին պատիժ է սպառնում Եվրոպայի լիգայի խաղում թույլ տված արարքի համար: Բանն այն է, որ թուրքական «Ֆեներբախչեի» հետ հանդիպումից հետո նա հատուկ մարզաշապիկ է կրել, որի վրա պատկերված է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: «Տվյալ դեպքում առկա է ՈՒԵՖԱ-ի կարգապահական օրենքի խախտման փաստը: Տարասովը հնարավոր է որակազրկվի, ընդ որում բավական երկար ժամանակով՝ 10 խաղով: Պատժամիջոցներ կարող են կիրառել նաեւ «Լոկոմոտիվ» ակումբի նկատմամբ, որը չի արգելել ֆուտբոլիստին կրել քաղաքական մարզաշապիկ» - հայտնել է ֆուտբոլի եվրոպական միության ներկայացուցիչը: Դմիտրի Տարասովն իր արարքն բացատրել է նրանով, որ շատ է հարգում իր երկրի նախագահին եւ ամենուր աջակցում է նրան: Հավելենք, որ «Ֆեներբախչե» - «Լոկոմոտիվ» հանդիպումն անցել է առանց լուրջ միջադեպերի եւ ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:0: