Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեքհեմն անդրադարձել է իր ամուսնալուծության մասին լուրերին

Սպորտ
sport-bekhem

Անգլիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը մեկնաբանել է վերջերս լրատվամիջոցներում անընդհատ շրջանառվող այն լուրը, որ ինքը պատրաստվում է բաժանվել իր կնոջից՝ հանրահայտ մոդել Վիկտորյա Բեքհեմից: «Գիտական ֆանտաստիկա է դա», - լրագրողներին լակոնիկ պատասխանել է Անգլիայի հավաքականի նախկին ավագը: Նրա ներկայացուցիչը նշել է, որ Բեքհեմը պարտավոր չէ մեկնաբանել ասեկոսեները, եւ լրատվամիջոցներին հորդորել է հարգել նրա անձնական կյանքը: Նշենք, որ Դեյվիդն ու Վիկտորյան ամուսնացած են 1999 թվականի հուլիսի 4-ից: Նրանք ունեն չորս երեխա՝ երեք տղա (Բրուկլին Ջոզեֆ, Ռոմեո Ջեյմս, Կրուզ Դեվիդ) եւ մեկ դուստր (Սեվեն):