Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Պաշտոնական
020354171271

Փետրվարի 3-ին Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Կարեն Միրզոյաննընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարքհարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի ևԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներիվերաբերյալ: Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցչի  գրասենյակիգործունեությանը վերաբերող մի շարք հարցերի և առաջիկա ծրագրերին: