Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակ հասնելու համար բնակիչները ստիպված են անցնել 1 կմ (տեսանյութ)

Հասարակություն
bak

Տերյան 3 եւ 3ա շենքի բնակիչները զրկվել են սեփական բակից օգտվելու հնարավորությունից: Արդեն 4 տարի է՝ բակ տանող կարճ ճանապարհը փակվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կողմից։ Սեփական բակ հասնելու համար այս շենքերի բնակիչները պետք է մոտ 1 կմ ճանապարհ անցնեն՝ ընդ որում փողոցով։ Բնակիչները վստահ են, որ երաժշտական դպրոցի տնօրինությունը ապօրինի է զավթել տարածքը՝ առանց որեւէ թույլտվության: Մեր հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին, թե տարածքը սահմանազատող դարպասի տեղադրման դիրքն ու քաղաքաշինական լուծումները սահմանվել են Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծով` հաշվի առնելով նաև դպրոցի անվտանգության պայմանները: Ըստ քաղաքապետարանի՝ բնակիչներին էլ է նույն բացատրությունը տրվել։   Դիտեք տեսանյութը