A
A
Կարեն Հ. Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանն անհաջող են մեկնարկել
Հայաստանի շախմատիստներ Կարեն Հ. Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանն առայժմ համեստ դիրքեր են զբաղեցնում Իրանի Մաշադ քաղաքում անցկացվող Ֆիրդուսիի անվան միջազգային մրցաշարում: Մեկնարկային երեք տուրից հետո մերոնք ընթանում էին առաջատարների խմբում՝ ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք: Սակայն հաջորդ երկու տուրերում նրանք անհաջող հանդես եկան, կրեցին մեկական պարտություն, իսկ մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի: Այդպիսով, Կարեն Հ. Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանն այժմ 3,5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 26-27-րդ տեղերը: Այսօր մերոնք կմրցեն իրանցի շախմատիստների հետ: Մերոնք միայն հաղթանակի դեպքում կշարունակեն պայքարը մրցանակային տեղերի համար, քանի որ արդեն 1-1,5 միավորով ետ են մնում մրցաշարի առաջատարներից:,