A
A
Արազ Օզբիլիսը պայմանագիր կնքեց «Բեշիկթաշի» հետ
Հայաստանի հավաքականի աջ եզրային կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պայմանագիր կնքեց թուրքական «Բեշիկթաշ» ակումբի հետ: «Քիչ առաջ պայմանագիր կնքեցի «Բեշիկթաշի» հետ: Սա նոր փուլ է իմ կյանքում: Ես ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլորին լավ ընդունելության համար», - իր թվիթերյան էջում գրել է ֆուտբոլիստը: Այդպիսով, Արազ Օզբիլիսը դարձավ հայկական ֆուտբոլի առաջին պատվիրակը Թուրքիայում: Ըստ տեղական լրատվամիջոցների, «Բեշիկթաշն» այդ տեղափոխության համար Մոսկվայի «Սպարտակին» կվճարի 1,3 մլն եվրո փոխհատուցում: