Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Դավթյանը 3-րդ տեղը գրավեց Կուբայում

Սպորտ
7e69ec6b-9980-4405-94cc-08fc5a8b0f19

Հայաստանի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը 3-րդ տեղը գրավեց Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած Մեծ մրցանակի մրցումներում: 60 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը նախ հաղթեց չեխացի Պավել Պետրիկովին, ապա ուզբեկստանցի Շարաֆուդին Լուտֆիլաեւին եւ մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա լարված պայքարում զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Բեքիր Օզլուին: Երրորդ տեղի համար մրցամարտում Հովհաննես Դավթյանը կրկին հանդիպեց այդ երկրի պատվիրակի՝ Ահմեդ Կաբայի հետ: Այս անգամ մեր մարզիկը վստահ անցկացրեց մարտը եւ արդեն 3-րդ րոպեին հաղթանակ տոնեց: 66 կգ քաշային կարգում հանդես եկած մեր ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը վստահ սկսեց մրցաշարը եւ առաջին փուլում պարտության մատնեց արգենտինացի Ֆերնանդո Գոնսալեսին: Սակայն հաջորդ փուլում նա պարտվեց չինացի Մա Դուանբինին եւ դուրս մնաց պայքարից: Այսպիսով, Հայաստանի ձյուդոյիստներն ավարտեցին ելույթները Կուբայում, քանի որ մնացած հինգ քաշային կարգերում մենք մարզիկներ չենք հայտավորել: