Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պարզաբանել է, թե ինչու է մնացել «Բորուսիայում»

Սպորտ
sport-mxitaryan

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել մնալ Դորտմունդի «Բորուսիայում» նախորդ մրցաշրջանի անհաջող ելույթից հետո: «Անցած տարվա մարտին առաջին անգամ հանդիպեցի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Նա ինձ համոզեց մնալ թիմում: Ես ուզում էի ապացուցել, որ արժանի եմ խաղալու այստեղ: Նույնը անում եմ նաեւ այս մրցաշրջանում՝ ցանկանալով օգնել թիմին տանել բազում հաղթանակներ: Արդյոք կմնամ թիմում հաջորդ մրցաշրջանում: Հուսամ, որ Տուխելը կրկին կհամոզի ինձ», - Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է հայազգի կիսապաշտպանը, որը երեկ նշել է իր 27-ամյակը: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 16 խաղ, որոնցում խփել է 6 գոլ եւ կատարել 8 արդյունավետ փոխանցում: