Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը հավասարվեց Զավեն Անդրիասյանին

Սպորտ
qayl

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի միանձնյա առաջատար Զավեն Անդրիասյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Արման Փաշիկյանի հետ: Իսկ ահա նրանից կես միավոր ետ մնացող Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով վստահ հաղթեց Լեւոն Բաբուջյանին եւ վաստակած բալերով հավասարվեց առաջատարին: Այժմ նրանք ունեն 7-ական միավոր: Հենց այս երկուսն էլ կվիճարկեն Հայաստանի չեմպիոնի կոչումը: Նախավերջին եւ վերջին տուրերում Զավեն Անդրիասյանը հանդիպելու է միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանի եւ ազգային վարպետ Նորայր Թորոսյանի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցներն անհամեմատ ավելի վտանգավոր են, հանձինս գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի, որը պայքարում է 3-րդ տեղի համար, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ուժեղագույն շախմատիստ Հովիկ Հայրապետյանի: