A
A
Ադրբեջանական թիմի նախկին մարզիչը գլխավորում է «Միկան»
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Սերգեյ Յուրանը նշանակվել է Երեւանի «Միկա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է 46-ամյա մասնագետը. «Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 1-ը» - ասել է նա: Սերգեյ Յուրանի վերջին թիմը եղել է Կալինինգրադի «Բալթիկան», որը մարզել է մինչեւ 2015 թվականի հունիսը: Նա նախկինում աշխատել է նաեւ մերձմոսկովյան «Խիմկիում», Յարոսլավլի «Շիննիկում», ղազախական «Լոկոմտիվում», էստոնական ՏՖՄԿ-ում, լատվիական «Դիտոնում», Ստավրոպոլի «Դինամոյում» եւ ադրբեջանական «Սիմուրգում»: