Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

Կարևոր լուրեր Հասարակություն
0cdbdb878a1b954765bc09618fe17e07

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն